Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ Չինաստանի պաշտպանության նախարար Լիանգ Գուանգլին այսօր Պեկինում կայացած հանդիպման ժամանակ պատրաստակամություն են հայտնել ընդլայնել համագործակցությունը երկու երկրների զինված ուժերի միջեւ:

«Սինխուա» լրատվական գործակալության փոխանցմամբ` Չինաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ բարձր մակարդակի այցերը երկու պետությունների միջեւ մեծացնում են փոխադարձ վստահությունը եւ զարկ են տալիս տարբեր ոլորտներում համագործակցությանը:

Լիանգ Գուանգլին, ով նաեւ պետական խորհրդական է, կարեւորել է ռազմական համագործակցության զարգացումը հայ-չինական երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում:

Այսօր Սեյրան Օհանյանը հանդիպել է նաեւ Չինաստանի կենտրոնական ռազմական հանձնաժողովի փոխնախագահ Գուո Բոքսյոնգի հետ:

Հանդիպման ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարարը որպես լավ բարեկամ եւ գործընկեր է բնութագրել Չինաստանը` իր գնահատանքը հայտնելով Հայաստանի բանակաշինությանը Չինաստանի ցուցաբերած օժանդակության կապակցությամբ, եւ համագործակցության ընդլայնման պատրաստակամություն է հայտնել:

Սեյրան Օհանյանը երկօրյա պաշտոնական այցով Չինաստան է մեկնել շաբաթ օրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG