Մատչելիության հղումներ

Վիկ Դարչինյանը պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով


Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ (Վիկ) Դարչինյանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի դեկտեմբերի 27-ի հրամանագրով պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` պետական բարձր պարգեւը բռնցքամարտիկին շնորհվել է «մարզական նշանակալի ձեռքբերումների, բռնցքամարտում ունեցած փայլուն հաղթանակների համար»:

Ավստրալիան ներկայացնող Վիկ Դարչինյանը նոյեմբերին կայացած մրցամարտում նոկաուտի ենթարկեց մեքսիկացի Քրիստիան Մայջարեսին, թեթեւագույն` 52,1 կիլոգրամ քաշային կարգում դառնալով պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն բոլոր երեք` IBF, WBC եւ WBA վարկածներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG