Մատչելիության հղումներ

logo-print

Միխեիլ Սահակաշվիլին առաջարկում է սահմանափակել նախագահի լիազորությունները


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությամբ է հանդես եկել, որով առաջարկում է սահմանափակել պետության ղեկավարի լիազորությունները` փոխարենը ընդլայնելով խորհրդարանինը:

«Կովկասպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` նախաձեռնությունը ներկայացվել է խորհրդարան, որի բյուրոն այն կքննարկի դեկտեմբերի 29-ին:

Դրանից հետո առաջարկվող փոփոխությունները կներկայացվեն հանրային քննարկման, որը կտեւի մեկ ամիս, ապա խորհրդարանը կկայացնի իր որոշումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG