Մատչելիության հղումներ

logo-print

Արմեն Ռուստամյան. «Այդ հոդվածները իրենց բնույթով քաղաքական ենթատեքստ ունեն»


Հայ հեղափոխական դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի կարծիքով, կարելի էր 2008 թվականի ընթացքում լուծել հետընտրական զարգացումների առնչությամբ կալանավորված ընդդիմադիր գործիչների հարցը` համաներում կիրառել, սակայն ընտրվեց դատական գործընթացների ճանապարհը:

«Գիտեք, որ մենք կողմ էինք արագ լուծում տալու համար նաեւ այս պրոցեսի մեջ քաղաքական միջամտություն իրականացնել: Համաներումը դրա լավագույն լուծումն էր», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Արմեն Ռուստամյանը: - «Այդ հոդվածները իրենց բնույթով արդեն քաղաքական ենթատեքստ ունեն»:

Համաներում հայտարարելու մասին որոշում, ըստ Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցչի, չընդունվեց, «որովհետեւ որոշվել է այդ հարցերը լուծել մեր դատական համակարգի միջոցով»:

«Դա հնարավոր է, բայց ժամանակ է պահանջում: Հնարավոր է մենք սանկցիաներ ստանանք` իզուր տեղը Հայաստանի հեղինակության, իմիջի խնդիրն է, որ կասկածի տակ է դրվելու», - պարզաբանեց Ռուստամյանը:

Դեկտեմբերի 17-ին Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովի նիստում Հայաստանի վերաբերյալ բանաձեւի նախագիծ է ընդունվել, որը, Վեհաժողովի հունվարյան նստաշրջանում հաստատվելու դեպքում, կհանգեցնի հայաստանյան պատվիրակության ձայնի իրավունքի կասեցմանը:

Նախագծի ամփոփիչ մասում ասված է. - «Չնայած որոշ ոլորտներում արձանագրված դրական զարգացումներին` Վեհաժողովը անընդունելի է համարում, որ մարդիկ դատապարտվում եւ ազատազրկվում են քաղաքական դրդապատճառներով, եւ որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ»:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG