Մատչելիության հղումներ

Ուրուգվայահայ մարզիչ Սերխիո Մարգարյանը ներկայացվել է որպես Չիլիի ֆուտբոլային ուժեղագույն ակումբներից մեկի` «Ունիվերսիդադ»-ի նոր գլխավոր մարզիչ:

64-ամյա Մարգարյանը, ով ժամանակին գլխավորել է Պարագվայի հավաքականը, Հունաստանի «Պանատինաիկոս» եւ Մեքսիկայի «Կրուզ Ազուլ» ակումբները, հայտարարել է, որ իր նպատակն է «Ունիվերսիդադ»-ը դարձնել Չիլիի չեմպիոն:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տարիներ առաջ Սերխիո Մարգարյանի հետ բանակցություններ էր վարում` երկրի ազգային հավաքականի ղեկը ստանձնելու հարցով:

Ուրուգվայահայ մարզիչը նշում է, որ կցանկանար գլխավորել թե’ Ուրուգվայի եւ թե’ Հայաստանի հավաքականները:


Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG