Մատչելիության հղումներ

Մինչեւ ընթացիկ տարվա նոյեմբերի կեսերը իշխանությունները ժխտում էին Հայաստանում տնտեսական ճգնաժամի փաստը, սակայն, երբ պարզ դարձան հոկտեմբերի ցուցանիշները, տնտեսության կտրուկ անկումն արտացոլվեց անգամ պաշտոնական վիճակագրության մեջ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ երեկ այսպիսի հայտարարություն արեց Հայաստանի նախին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Վիճակագրությունը, ըստ Բագրատյանի, հետեւյալ պատկերն է ներկայացնում. - «Հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատությամբ, համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կրճատվել է 8,7 տոկոսով: Նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, համաձայն պետական վիճակագրության` արդեն 30 տոկոսով»:

Կապիտալ շինարարությունը, որին հսկայական գումարներ են ուղղվել, որեւէ կերպ չարդարացրեց իրեն, պնդում է Հայաստանի նախկին վարչապետը. - «Ե’վ Ռուսաստանում, ե’ւ Ուկրաինայում, ե’ւ Հայաստանում հսկայական [թվով] բնակարաններ են կառուցվել, որոնք չեն կարող իրացվել: Պարզապես կառուցվել են, որովհետեւ այդ բնակարանների շինարարության ետեւում կանգնած մարդիկ փող են աշխատել եւ այդ կապիտալ ներդրումների միջոցով փորձում են այդ փողը արդարացնել»:

«Հիմա չկա իրացում, եւ առաջանում է կառուցվածքային դիսբալանս: Ավելորդ բնակարանի փողը պիտի գնար տնտեսություն` աշխատեր», - ասաց Հրանտ Բագրատյանը:


Տիգրան Ավետիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG