Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգները ռազմավարական համաձայնագիր կստորագրի Վրաստանի հետ


Միացյալ Նահանգները այսօր պաշտոնապես հաստատեց, որ Վրաստանի հետ բանակցություններ են տարվում երկկողմ ռազմավարական համագործակցության համաձայնագիր ստորագրելու համար:

Պետքարտուղարության հրապարակած հայտարարությունում նշված է, որ Միացյալ Նահանգները եւ Վրաստանը քննարկում են նոր երկկողմ հուշագրի տեքստը: Համաձայանագիրը կուժեղացնի երկու երկրների գործընկերությունը եւ կխորացնի Վրաստանի Եվրոատլանտյան ինտեգրացիան, նշված է հայտարարության մեջ:

Դեկտեմբերի 22-ին Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Վրաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությանն ասել էր, թե Վրաստանի կառավարությունը համաձայնագիր է պատրաստում Միացյալ Նահանգների հետ ռազմավարական համագործակցության մասին:

1998 թվականին Միացյալ Նահանգները երկկողմ համագործակցության նամանտիպ պայմանագրեր էր ստորագրել մերձբալթյան երկրների` Lիտվայի, Lատվիայի, Էստոնիայի հետ: Բոլորովին վերջերս` դեկտեմբերի 19-ին, Վաշինգտոնում նմանատիպ պայմանագիր ստորագրվեց նաեւ Ուկրաինայի հետ:

Օգոստոս ամսին Մոսկվան զինված ուժեր մտցրեց Վրաստան, ասելով, թե նպատակ ունի հետ մղել Հարավային Օսիայի վրա հարձակված վրացական ուժերին: Ռազմական ընդհարումից հետո Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը եւ նրանց հետ բարեկամության եւ համագործակցության պայմանագիր է ստորագրում:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG