Մատչելիության հղումներ

Անվտանգության խորհուրդը քննարկել է ղազախստանյան գագաթնաժողովի արդյունքները


Նախորդ շաբաթավերջին Ղազախստանում տեղի ունեցած պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի արդյունքներն ու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներն են քննարկվել այսօր նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած Անվտանգության խորհրդի նիստում:

Ինչպես տեղեկացնում է նախագահի մամլո գրասենյակը, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի` գագաթնաժողովի մասնակից պետությունների տնտեսությունների վրա ունեցած ազդեցության համատեղ հաղթահարման նպատակով 10 միլիարդ դոլար կապիտալով ստեղծվելիք հատուկ հիմնադրամի, ինչպես նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում արագ արձագանքման զորամիավորման ձեւավորման վերաբերյալ Ղազախստանում ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում` Սերժ Սարգսյանը համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին ու կառույցների պատասխանատուներին հանձնարարել է մանրակրկիտ ուսումնասիրել եւ ներկայացնել փորձագիտական եզրակացություններ, նախանշել այս պայմանավորվածություններից բխող գործողություններ եւ դրանց առաջնահերթությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG