Մատչելիության հղումներ

Հայաստանը գտնվում է թե’ քաղաքական, թե’ սոցիալ-տնտեսական, թե’ բարոյա-հոգեբանական ճգնաժամի մեջ: Այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը այսօր կայացած ասուլիսի ժամանակ:

Այս վիճակի պատասխանատուն, ըստ Դեմիրճյանի, իշխանությունն է, որը ոչինչ չի արել ժողովրդի բարոյա-հոգեբանական վիճակը բարելավելու ուղղությամբ, հատկապես մարտի 1-ի դեպքերից հետո, երբ դրությունը ճգնաժամային էր:

«Հիմա գոնե իշխանությունները պետք է համապատասխան հետեւություններ անեն եւ շուտափույթ լուծեն քաղբանտարկյալների հարցը», - այսօր լրագրողներին ասաց ՀԺԿ-ի նախագահը:

Անդրադառնալով «7-ի գործին»` Ստեփան Դեմիրճյանը հայտարարեց. - «Գործը շինծու է, որեւէ հեղաշրջման փորձ ընդդիմությունը չի նախաձեռնել: Հրապարակված գաղտնալսումները նույնպես ցույց են տալիս, որ որեւէ հեղաշրջման փորձ չի եղել»:

«2009 թվականը լինելու է դժվար տարի, սակայն հուսով եմ, որ կլինի նաեւ դրական փոփոխությունների տարի», - կանխատեսեց ՀԺԿ-ի առաջնորդը:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG