Մատչելիության հղումներ

logo-print

Պետդեպարտամենտը Ղրղըզստանին կոչ է անում վերականգնել «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումը


ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը մտահոգություն է արտահայտել Ղրղըզստանում «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումների հեռարձակման դադարեցման կապակցությամբ եւ կոչ է արել վերականգնել դրանց հեռարձակումը:

Պետդեպարտամենտը հայտարարել է, մասնավորապես, որ «Ազատություն» ռադիոկայանի ծրագրերը, այդ թվում` հեռուստատեսային, «արժեքավոր նպաստ ունեն Ղրղըզստանում ազատ մամուլի կայացման գործում, բաց բանավեճերում եւ ժողովրդավարական զարգացումներում», եւ Ղրղըզստանի իշխանություններին կոչ է արել աշխատել ռադիոկայանի հետ` հեռարձակումը հնարավորինս շուտ վերսկսելու հարցով:

Նույն կոչով Ղրղըզստանի իշխանություններին դիմել է նաեւ ԵԱՀԿ-ն:
«Ազատություն» ռադիոկայանի ծրագրերի հեռարձակումը Ղրղըզստանում դադարեցված է հոկտեմբերի 8-ից: Երկրի իշխանությունները այդ ծրագրերը որակել էին չափազանց քննադատական եւ պահանջել մինչեւ հեռարձակումը դրանք ներկայացնել իրենց հավանությանը, ինչը ռադիոկայանի ղեկավարությունը անընդունելի է համարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG