Մատչելիության հղումներ

logo-print
Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր իր նստավայրում ընդունելության էր հրավիրել Հայաստանի գործարար համայնքի հարյուրից ավելի ներկայացուցիչների: Այս մասին տեղեկացրել է նախագահի մամլո գրասենյակը:

Շնորհավորելով հրավիրվածների գալիք Նոր տարին եւ Սուրբ Ծնունդը` Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է. «Բոլորս քաջ գիտակցում ենք, որ 2009 թվականը լինելու է համառ աշխատանքի տարի: Բոլորիս խնդիրն է պետության ու մասնավոր հատվածի սերտ համագործակցությամբ դիմագրավել առկա մարտահրավերներին եւ բռնել ժամանակի քննությունը: Մեզանից յուրաքանչյուրի հաջողությունն իր ասպարեզում, մեծ հաշվով, բոլորիս հաջողությունն է»:

Գալիք` 2009 թվականին, նախագահը գործարարներին մաղթել է հաջողություն, բարձր տրամադրություն եւ արդյունավետ աշխատանք:

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG