Մատչելիության հղումներ

2008 թվականի 11 ամիսներին Ռուսաստանի զինված ուժերում զոհվել է 427 զինծառայող


2008 թվականի առաջին 11 ամիսներին Ռուսաստանի զինված ուժերում հանցագործությունների եւ դժբախտ պատահարների հետեւանքով զոհվել է 427 զինծառայող: Այդ մասին տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջը:

Ըստ նույն աղբյուրի, նոյեմբերին պարտականությունները կատարելու ժամանակ տեղի ունեցած պատահարների կամ հանցագործությունների հետեւանքով զոհվել է 34 մարդ, նրանցից 15-ը ինքնասպանություն է գործել: Դժբախտ պատահարների հետեւանքով զոհվել է 6, անզգուշության պատճառով` 4, ոչ կանոնակարգային հարաբերությունների պատճառով` 3 զինծառայող:

Ինքնասպանությունը մնում է զինծառայողների զոհվելու հիմնական պատճառներից մեկը` 11 ամիսների ընթացքում Ռուսաստանի բանակում եւ նավատորմում ինքնասպանություն է գործել 215 զինծառայող: Երկրորդ տեղում են դժբախտ պատահարները, որոնց հետեւանքով զոհվել է 112 մարդ:

2008 թվականին Ռուսաստանի զինված ուժերում տեղի է ունեցել 15 հազար 390 պատահար եւ հանցագործություն, այդ թվում նոյեմբերին` 1787, ինչը 380-ով ավելի է, քան հոկտեմբերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG