Մատչելիության հղումներ

Ստեփանավանի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել


Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանին մեղադրանք է առաջադրվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու համար:

Ըստ գլխավոր դատախազության մամլո ծառայության տեղեկատվության` հոկտեմբերի 24-ին Ղարաքեշիշյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքում պարզվել է, որ Ստեփանավանի բնակիչ Արմեն Գրիգորյանը ընկերների հետ Լոռու մարզի Ամրակից գյուղի «Դրախտ» ռեստորանում վեճի է բռնվել Ստեփանավանի քաղաքապետի հետ` իր հորեղբոր դուստր` Լիաննա Գրիգորյանին աշխատանքից ազատելու կապակցությամբ:

Վիճաբանության ընթացքում Գրիգորյանը կտրող-ծակող գործիքով հարվածել է Ղարաքեշիշյանին: Պաշտպանվելով` Ստեփանավանի քաղաքապետը ատրճանակով կրակել է Գրիգորյանի աջ ազդրին, այնուհետեւ կրակ է բացել վերջինիս ընկերների ուղղությամբ` նրանց հասցնելով միջին ծանրության մարմնական վնասներ:

Սարգիս Ղարաքեշիշյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 116 հոդվածի առաջին մասով` անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG