Մատչելիության հղումներ

Այսօր Ստեփանակերտ է ժամանել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա հանդիպումներ է ունեցել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի եւ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանի հետ:

Քննարկվել են Ղարաբաղի եւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների փոխգործակցության ընդլայնման, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլի եւ հեռանկարների հետ կապված հարցեր:

Շաբաթ առավոտյան նախատեսվում է նախարար Նալբանդյանի հանդիպումը Արցախի պետական համալսարանի ուսանողության հետ:


Լուսինե Մուսայելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG