Մատչելիության հղումներ

Ռուանդայի բանակի նախկին գնդապետը ցմահ ազատազրկման դատապարտվեց ցեղասպանության համար


ՄԱԿ-ի քրեական դատարանը այսօր ցմահ ազատազրկման է դատապարտել Ռուանդայի բանակի նախկին գնդապետ Թեոնեսթե Բագոսորային` նրան մեղավոր ճանաչելով 1994 թվականի ցեղասպանության համար:

Ըստ դատավճռի` Բագոսորան «մեղավոր է ցեղասպանության եւ մարդկության դեմ հանցագործությունների համար»:

Ռուանդայի ցեղասպանության ժամանակ, երբ Թեոնեսթե Բագոսորան բարձր պաշտոն էր զբաղեցնում երկրի պաշտպանության նախարարությունում, ավելի քան 800 հազար մարդ է զոհվել ընդամենը 100 օրվա ընթացքում:

Բագոսորան ազատազրկված է 1996 թվականից, նա ձերբակալվել է Կամերունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG