Մատչելիության հղումներ

«Մարտի 1»-ի գործով եւս երկու ազատազրկվածներ դիմել են ներման համար


Մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ անազատության մեջ գտնվող եւս երկու անձ իրենց ներում շնորհելու միջնորդությամբ դիմել են նախագահ Սերժ Սարգսյանին:

Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը` առայժմ ձեռնպահ մնալով այլ մանրամասներ հաղորդելուց:

Դեկտեմբերի սկզբին ներում է շնորհվել «Մարտի 1»-ի գործով երեք դատապարտյալների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG