Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Արիության մեդալ է հանձնել պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Սամվել Մարտիրոսյանին` զինվորի կյանքը անձնվիրաբար փրկելու համար:
Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` դեկտեմբերի 12-ին զորամասի հրաձգարանում մարտական նռնակի նետման գործնական պարապմունքի ժամանակ վարժությունը կատարելիս կրտսեր սերժանտի ձեռքից նռնակը վայր էր ընկել ու պայթել: Մարտիրոսյանը իր մարմնով ծածկել էր զինվորին` փրկելով նրա կյանքը:

Սամվել Մարտիրոսյանին պարգեւատրելու մասին հրամանագիրը նախագահը ստորագրել է դեկտեմբերի 15-ին:

«Ուրախ եմ ու հպարտ, որ մեր բանակում ավելանում է սպաների թիվը, ովքեր պատրաստ են անհրաժեշտ պահին արիության եւ խիզախության օրինակ ցույց տալ», - այսօր հանձնելով պարգեւը` ասել է Սերժ Սարգսյանը:

Նա կրկնակի խրախուսելի է համարել, որ զինվորականը կյանքը վտանգում է իր ենթակայի` զինվորի, կյանքը փրկելու համար, եւ շեշտել է. - «Հրամանատարը այդպիսին պետք է լինի»:


(Լուսանկարը`նախագահի մամլո գրասենյակի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG