Մատչելիության հղումներ

Դպրոցը գործել կսկսի հավանաբար փետրվարից` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում, որը, ի դեպ, իր վերանորոգված դահլիճով, սառույցի որակով ու կոնֆերանսների սրահով ցնցել էր հյուրին: «Կարող եք անգամ գեղասահքի աշխարհի առաջնություն անցկացնել այս համալիրում», - ասում է Պլյուշչենկոն:

Սառույցի երիտասարդ արքայի հետ հանդիպեցին Երեւանի գեղասահքի դպրոցի սաները, ովքեր վաղուց էին սպասում կուռքի հետ շփմանը:

Եվգենի Պլյուշչենկոն նշեց, որ հայ երեխաների աչքերում տեսավ սահելու մարզվելու ցանկություն, որը, նրա խոսքերով, ամենակարեւորն է, քանի որ երբեք հնարավոր չէ երեխային ստիպել մարզվել: Այս առումով նա կարեւորում է նաեւ մարզիչների դիրքորոշումը` հորդորելով զգույշ ու նրբանկատ լինել երեխաների հանդեպ: Պլյուշչենկոն պատրաստվում է մասնակցել իր անվան դպրոցի գործունեությանը, ընտրել մարզիչների, երբեմն անձամբ մարզել, ընտրել լավագույն երեխաներին ու տանել համաշխարհային շրջագայության:

Առաջիկայում Եվգենի Պլյուշչենկոն սառույցին տիրապետելու իր վարպետությունը կցուցադրի Երեւանում: Դեկտեմբերի 27-28-ը Մարզահամերգային համալիրում նա հանդես կգա «Ստրադիվարիուսի ոսկե սառույցը» շոու ծրագրով` հունգարացի կոմպոզիտոր եւ ջութակահար Էդվին Մարտոնի մասնակցությամբ: Շոուի ռեժիսորը Պլյուշչենկոյի մենեջերն է` հայազգի Արի Զաքարյանը:


Սեդա Պապոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG