Մատչելիության հղումներ

Փառատոնի կազմակերպիչ Րաֆֆի Նիզիբլեանը «Մաքս լիբերթի»-ի հետ զրույցում փոխանցեց, որ լինելու են շարժական բեմեր` ձմեռային բազմաթիվ հերոսներով: Ձմեռ պապին այս տարի կմիանան նաեւ հայկական ավանդական Կաղանդ պապն ու Սուրբ Ծննդյան տոնի հերոսները: Կենդանի նվագակցությամբ ձմեռային հերոսների շքերթը կենտրոնական փողոցներով կավարտվի Սիրահարների այգում: Այստեղ նախատեսված են համերգային եւ թատերական ելույթներ, խաղեր, ինչպես նաեւ տարբեր ազգերի ավանդական տոնածառերի ցուցահանդես:

Ձմեռային առաջին շքերթին, ըստ կազմակերպիչների, հազարից ավելի մարդ է մասնակցել: «Ձմեռային տոնն ուրեմն դուր է եկել երեւանցիներին», - փաստում է Րաֆֆի Նիզիբլեանը: Նա Կանադայից է, 5 տարի է Հայաստանում է ապրում, գաղափարն էլ իրենն է` ձմեռային հերոսների մասնակցությամբ տոն կազմակերպել կենտրոնում` հենց փողոցում:

«Նախատոնական մթնոլորտ չկա քաղաքում: Հայերը կարծես արջի պես քուն են մտնում ձմռանը: Կամ էլ մտածում են միայն տոնական սեղանի մասին», - նշում է Րաֆֆի Նիզիբլեանը:

Նախաձեռնող «Դեմ» կազմակերպությանը այս տարի միացել են մշակույթի, էկոնոմիկայի նախարարությունները, Զբոսաշրջության զարգացման գործակալությունը:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG