Մատչելիության հղումներ

Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկումը անցել է առանց միջադեպերի


ԵԱՀԿ-ի առաքելությունը այսօր պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` Ղարաբաղի Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից հարավ-արեւելյան ուղղությամբ: Դիտարկումն անցել է ըստ սահմանված ժամանակացույցի, հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության տեղեկատվական վարչության փոխանցմամբ` Ղարաբաղի պաշտպանության բանակի դիրքերից դիտարկման խումբը գլխավորել է ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են արտգործնախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG