Մատչելիության հղումներ

Աբդուլա Գյուլը հետաձգում է իր ուղեւորությունները Մերձավոր Արեւելք եւ Ռուսաստան


Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը առողջական պատճառներով հետաձգել է իր ուղեւորությունները Իրաք, Իսրայել, Պաղեստինյան ինքնավարություն եւ Ռուսաստան:

Թուրքիայի նախագահի գրասենյակի փոխանցմամբ, բժիշկները Գյուլին խորհուրդ են տվել մինչեւ հունվարի կեսերը օդանավով չճամփորդել` ականջի հիվանդության պատճառով: Նույն աղբյուրի վկայությամբ` նախագահի վիճակը բարելավվում է:

Աբդուլա Գյուլի այցը Իրաք նախատեսված էր շաբաթավերջին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG