Մատչելիության հղումներ

logo-print

«Թրանսփարենսի ինթերնեյշնըլ»-ի ներկայացուցիչը լուրջ չի համարում կառավարության հակակոռուպցիոն պայքարը


Հայաստանում կոռուպցիայի դեմ լուրջ պայքար այսօր պետական մակարդակով չի տարվում: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Թրանսփարենսի ինթերնեյշնըլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Ամալյա Կոստանյանը:

Ըստ Կոստանյանի` կառավարությունը, մի կողմից, հայտարարում է, թե հաստատակամ է կոռուպցիայի դեմ պայքարի գործում եւ լրատվամիջոցներին հորդորում է իրեն աջակցել, իսկ մյուս կողմից, երբ մամուլը հանդես է գալիս կոռուպցիան մերկացնող հրապարակումներով, որակում է դա որպես «դեղին մամուլ»:

«[Կառավարությունը] ստեղծում է մարմին` նախագահականին կից, որը պետք է վերահսկի մամուլի աշխատանքները: Կարող է հերթական «վհուկների որս» սկսվի... դա հակասություն է, որը հենց բացահայտում է այն, որ դա լուրջ պայքար չէ», - ասաց «Թրանսփարենսի ինթերնեյշնըլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավարը:

«Ես առաջին անգամ 8 տարվա ընթացքում նշել եմ, որ իսկապես կան բարեփոխումներ, որոնք ավելի շատ ուղղված են [կոռուպցիայի] կանխարգելմանը կամ շատ ցածր օղակների պաշտոնյաների դատապարտմանը», - ասաց Ամալյա Կոստանյանը` միաժամանակ համոզմունք հայտնելով, որ «դրանք ադեկվատ նախաձեռնություններ չեն»:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG