Մատչելիության հղումներ

Հայերից ներողություն խնդրելու նախաձեռնությունը Թուրքիայում առայժմ արձագանք չի գտել


«1915 թվականին կատարվածի համար ներողություն խնդրելու նախաձեռնությունը հեղինակել են երեք թուրք ակադեմիկոսներ, եւ դա առայժմ արձագանքներ է հարուցել միայն գիտական-ակադեմիական շրջանակներում: Պաշտոնական արձագանքներ դեռեւս չկան»: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնեց թուրքական «Ռադիկալ» թերթի Անկարայի բյուրոյի ղեկավար Մուրադ Եդգինը:

Օրեր առաջ մի խումբ թուրք մտավորականներ, որոնց թվում են քաղաքագետներ Բասքըն Օրանը եւ Ահմեդ Ինսելը, լրագրողներ Ալի Բայրամoղլուն եւ Չենգիզ Ակտարը, հրապարակավ ներողություն են խնդրել «1915 թվականին օսմանյան հայերի հետ կատարված մեծ դժբախտության» առիթով:

Մուրադ Եդգինը նշեց, որ Թուրքիայում գիտական շրջանակների արձագանքները իրարամերժ են` կան ե'ւ դրական, ե'ւ բացասական գնահատականներ:

«Ռադիկալ»-ի խմբագիրը հավելեց, որ առայժմ որեւէ պաշտոնական արձագանք չկա նաեւ քիչ ավելի ուշ մոտ 300 հայ մտավորականների` Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին հղած բաց նամակի առնչությամբ:

Նամակում հայ մտավորականները Թուրքիայի նախագահին կոչ էին արել ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը` նշելով, որ այդ քայլը կնպաստի երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը:


Տիգրան Ավետիսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG