Մատչելիության հղումներ

logo-print
«Մենք լրջորեն մտահոգված ենք Հայաստանում ձերբակալությունների կապակցությամբ: Դեռ կան բանտարկված, իմ կարծիքով, 67 ընդդիմադիր գործիչներ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում ասել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: - «Մարդիկ քաղաքական բանտարկյալներ են համարում նրանց, ովքեր ձերբակալվել են քաղաքական մեղադրանքների համար, կամ, ինչպես կառավարությունն է պնդում`բռնությունների մղող քայլերի համար: Մեր տեսակետը հետեւյալն է. ոչ ոք չպետք է ձերբակալվի քաղաքական դրդապատճառներով»:

Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի օգնականի կարծիքով, քաղբանտարկյալներ չունենալը հենց Հայաստանին է պետք. - «Բոլորի համար պետք է պարզ լինի, որ, հանուն Հայաստանի, Հայաստանում չպետք է լինեն քաղաքական բանտարկյալներ, նույնիսկ չպետք է լինեն դեպքեր, որոնք առիթ կտան քաղբանտարկյալներ ունենալու մասին մեղադրանքների: Պետք է իրականացվի նորմալ իրավական գործընթաց, այդ քրեական գործերը պետք է շատ արագ հանգուցալուծվեն եւ բոլորը պետք է ազատ արձակվեն»:


Բրայան Ուիթմոր

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG