Մատչելիության հղումներ

Մարտի 1-ի առավոտյան միջոցառումը ղեկավարել է Հովհաննես Թամամյանը


«Ստացված օպերատիվ ինֆորմացիայի վերաբերյալ ես կայացրել եմ որոշում, ստացել եմ որոշման կատարման թույլտվությունը նախարարից, ոստիկանապետից եւ առավոտյան միջոցառումն իրականացրել եմ ես», - երեկ հայտարարեց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Թամամյանը:

Ուրբաթ կայացած ասուլիսի ժամանակ, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ում կողմից է տրվել մարտի 1-ի առավոտյան «Ազատության» հրապարակում իրավապահների կողմից անցկացված միջոցառումն իրականացնելու հրամանը, Թամամյանը նաեւ ասաց. - «Օպերատիվ միջոցառում իրականացնելու պլան-առաջադրանքը եղել է, իսկ հետագա զարգացումները (դուք երեւի դա՞ ի նկատի ունեք), ես չեմ ղեկավարել»:

«Մարտի 1-ի առավոտյան օպերատիվ միջոցառման նպատակը եղել է հավաքվածների մոտ զենք, զինամթերք, ռազմամթերք եւ այլ իրեր հայտնաբերելը: Հավաքված մեր ազգաբնակչությանը ցրելու իմաստ ընդհանրապես չի եղել: Նկատի ունենալով, որ այնտեղ ամբոխ է, մենք լրացուցիչ ուժերը մոտեցրել ենք, բայց նրանք սկզբնամասում չեն մասնակցել: Երբ որ արդեն միջադեպ է ընթացել, այդ պահից միջամտել են մեր մյուս ստորաբաժանումները», - գարնանային դեպքերի իր տարբերակը ներկայացրեց քրեական հետախուզության գլխավոր վարչության պետը:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG