Մատչելիության հղումներ

Նոր համատեղ ծրագիր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում


Ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի խոսքերով, «Սինոփսիս Արմենիա» ընկերության հետ անընդհատ համագործակցության արդյունքում ծնվում են բազմաթիվ նոր կրթական ծրագրեր, որոնք նպաստում են ուսանողների գիտելիքների բարձրացմանն ու ավելի լայն հնարավորություններ են ստեղծում նրանց համար:

Խոսվեց 2009-ին սպասվող համատեղ ծրագրերի մասին: Ոստանիկ Մարուխյանը հայտարարեց ճարտարագիտական համալսարանում ներդրվող մի նոր կրթական ծրագրի մասին, որը կգործի մինչեւ այժմ իրականացվող կրթական ծրագրին զուգահեռ. այն ենթադրում է ուսուցման կազմակերպում` սկսած առաջին կուրսից, նոր բացվող «Կիսահաղորդիչների ֆիզիկա եւ միկրոէլեկտրոնիկա» մասնագիտությամբ:

«Ծրագիրը հերթական քայլն է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բարձրորակ կադրերի պատրաստման հիմնախնդրի լուծման ուղղությամբ», - ասում է «Սինոփսիս» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը:

Ծրագիրը բուհում կգործի գալիք ուսումնական տարվանից:


Անի Թադեւոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG