Մատչելիության հղումներ

Հարաշտին Ղրղըզստանին կոչ է արել վերականգնել «Ազատություն» ռադիոկայանի եւ BBC-ի հեռարձակումը


ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին այսօր մտահոգություն է հայտնել Ղրղըզստանում «Ազատություն» ռադիոկայանի եւ BBC-ի ղրղըզական ծառայության հեռարձակումների ժամանակավոր կասեցման կապակցությամբ:

Ղրղըզստանի արտգործնախարար Էդնան Կարաբաեւին ուղղված նամակում վերոհիշյալ միջազգային լրատվամիջոցների հեռարձակման կասեցումը Հարաշտին բնութագրել է որպես «նահանջ` ժողովրդավարական բարեփոխումներից, որոնք Ղրղըզստանի Հանրապետությունը մտադիր է իրականացնել»:

«Ես իշխանություններին կոչ եմ անում նոր պայմանագրեր կնքել «Ազատություն» ռադիոկայանի եւ BBC-ի հետ, որպեսզի նրանք կարողանան ամենամոտ ապագայում ամբողջությամբ վերականգնել իրենց գործունեությունը», - ասել է Միկլոշ Հարաշտին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG