Մատչելիության հղումներ

Ժիրայր Սեֆիլյան. - «Սա ուղղակի հալածանք է»


«Ժիրայր Սեֆիլյանը չի բավարարում Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենքի բոլոր պահանջներին եւ քանի որ իրավասու մարմինները` տվյալ դեպքում արտգործնախարարությունը, ոստիկանությունը եւ ազգային անվտանգության ծառայությունը նպատակահարմար չեն գտնում դիմողի քաղաքացիություն ստանալը, ուստի նախագահին առընթեր քաղաքացիության հարցերի հանձնաժողովը մերժել է Ժիրայր Սեֆիլյանի դիմումը», - այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Լանա Մշեցյանը:

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, լիբանանահայ Ժիրայր Սեֆիլյանն արդեն յոթ տարի փորձում է Հայաստանի քաղաքացիություն ստանալ:

Անցած նոյեմբերի 28-ին նախագահ Սերժ Սարգսյանը մերժել է Ժիրայր Սեֆիլյանի դիմումը Հայաստանի քաղաքացիություն ստանալու մասին: Սա քաղաքացիություն ստանալու վերաբերյալ Արցախյան պատերազմի վետերանի երրորդ դիմումն էր Հայաստանի նախագահին: Նախորդ երկու դիմումները մերժել էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Պետք է հիմնավորե'ն. սա պետական գաղտնիք չէ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Սեֆիլյանը` պնդելով, որ քաղաքացիություն ստանալու իր դիմումները մերժվել են առանց որեւէ հիմնավորման: - «Սա ուղղակի հալածանք է: Այսինքն` չենք տա քեզ, չես լսում մեզ, մենք քեզ անընդհատ ասել ենք, որ խելքդ գլուխդ հավաքի, ի՞նչ գործ ունես ընդդիմության հետ եւ այլն: Չես անի, ուրեմն քեզ այսպես կպատժենք», - մեկնաբանեց Սեֆիլյանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG