Մատչելիության հղումներ

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է


Ուղիղ 60 տարի առաջ` 1948 թվականի դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի
Գլխավոր ասամբլեան ընդունեց մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Իսկ 1950 թվականին Գլխավոր ասամբլեայի առաջարկով տարբեր պետություններ եւ կազմակերպություններ դեկտեմբերի 10-ը սկսեցին նշել որպես մարդու իրավունքների միջազգային օր:

Մարդու իրավունքների հռչակագիրը այն հիմնական փասաթուղթն է, որում առաջին անգամ ամրագրվեցին մարդու եւ անհատի հիմնական իրավունքները: Հռչակագիրը թարգմանվեց ավելի քան 360 լեզուներով` աշխարհում որեւէ այլ փասթաթուղթ չի թար•մանվել այսպիսի քանակությամբ լեզուներով:

Առհասարակ մարդու իրավունքների տեսանկյունից ի՞նչ մակարդակի վրա է գտնվում Հայաստանը եւ կան արդյո՞ք իրավունքի ճյուղեր, որտեղ խախտումներն առավել նկատելի են. այս հարցին ի պատասխան Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն ասաց. - «Մարդու իրավունքների տեսանկյունից մեր երկրում իրավիճակն անբավարար է: Կան համակարգային խնդիրներ, որոնք վերաբերում են իրավուքնի բոլոր ճյուղերին քաղաքացիական ազատություններից սկսած մինչեւ սոցիալ-տնտեսական իրավունքները: Իսկ ասել, թե կա արդյոք որեւէ իրավունքի ճյուղ, որտեղ առավել ակնհայտ են խախտումները, սխալ կլինի, քանի որ երկրում իրավունքի վիճակը նույնն է. եթե մի մակարդակ կա, ապա դա արտացոլվում է իրավունքի բոլոր ճյուղերի վրա: Եվ ասել, թե իրավունքի մի ճյուղում խնդիրներ ու խախտումներ կան, իսկ մյուսում դրանք բացակայում են, սխալ է»:


Անի Թադեւոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG