Մատչելիության հղումներ

Աթենքում վերսկսվել են բախումները


Գիշերվա ընթացքում դադարած զանգվածային անկարգությունները Աթենքում նորից վերսկվել են: Ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել` քարերով եւ «մոլոտով-կոկտեյլներով» զինված ցուցարարների նկատմամբ:

Իրավիճակն ավելի է բարդացել` տրանսպորտային արհմիությունների կողմից կազմակերպված ընդհանուր գործադուլի պատճառով. չեն գործում երկաթուղին, մետրոն, քաղաքային եւ միջքաղաքային ավտոբուսային երթուղիները: Կասեցվել են որոշ միջազգային եւ տեղական ինքնաթիռային չվերթներ:

Ավելի վաղ Հունաստանի վարչապետ Կոստաս Կարամանլիսը անկարգությունների մասնակիցներին «ժողովրդավարության թշնամիներ» էր անվանել: Կարամանլիսը Հունաստանի տրանսպորտային արհմիություններին կոչ է արե չեղյալ հայտարարել այսօր նախատեսված գործադուլը, որը, իշխանությունների կարծիքով, կարող էր նոր զանգվածային անկարգությունների առիթ ծառայել:

Չնայած վարչապետի հորդորին` արհմիությունները, որոնք պահանջում են ավելացնել աշխատավարձերը եւ չեղյալ հայտարարել տրանսպորտային համակարգի ծախսերը նվազեցնելուն ուղղված կառավարության նախաձեռնած քայլերը, չեն հրաժարվել գործադուլի կազմակերպումից:

Հուզումները սկսվել էին շաբաթ երեկոյան` ոստիկանության կողմից Աթենքի կենտրոնում մի 15-ամյա պատանու սպանության մասին լուրերի տարածման հետ: Զանգվածային անկարգությունների ալիքը կիրակի օրը տարածվել էր Աթենքում եւ երկրի մի շարք այլ քաղաքներում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG