Մատչելիության հղումներ

Քննիչը ձերբակալվել է կաշառք ստանալու պահին


Ազգային անվտանգության ծառայության եւ Ոստիկանության կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, այսօր 1000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Թումանյանի քննչական բաժանմունքի քննիչ, ոստիկանության լեյտենանտ Սամվել Թանդիլյանը:

Ազգային անվտանգության ծառայության Մամուլի կենտրոնը փոխանցում է նաեւ, որ Թանդիլյանը նշված գումարը շորթել է Լոռու մարզի բնակիչ Ա-ին գողություն կատարելու փաստով քրեական պատասխանատվության չենթարկելու դիմաց:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG