Մատչելիության հղումներ

Բուլղարիայի Հանրապետության նախագահ Գեորգի Պրվանովի հրավերով դեկտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Սոֆիա:

Նախագահի մամլո գրասենյակի տեղեկացմամբ, այցի ընթացքում նախատեսված է երկու նախագահների առանձնազրույցը, որին կհետեւեն հայ-բուլղարական բանակցությունները` ընդլայնված կազմով:

Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Գեորգի Պրվանովը կընդունեն այցի արդյունքների մասին համատեղ հայտարարություն: Նախատեսվում է ստորագրել նաեւ 2009 թվականին Հայաստանում բուլղարական մշակույթի օրերի եւ 2010 թվականին Բուլղարիայում հայկական մշակույթի օրերի կազմակերպման ու անցկացման մասին մտադրությունների արձանագրություն, պետական կառավարման ոլորտում համագործակցության 2009-2014 թթ. աշխատանքային ծրագիր, այլ փաստաթղթեր:

Երկու երկրների նախագահների մասնակցությամբ տեղի կունենա նաեւ հայ-բուլղարական բիզնես ֆորումի բացումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG