Մատչելիության հղումներ

logo-print

Այս տարի աշխատանքի է տեղավորվածների 20 տոկոսը երիտասարդներ են


Երիտասարդների մեծ մասը հրաժարվում է աշխատել ասենք օրինակ` վարսահարդար, հրուշակագործ, կամ խառատ: Զբաղվածության պետական ծառայության տվյալներով, այս տարի գրանցված գործազուրկների 70 տոկոսը կանայք են: Երիտասարդների աշխատանքի տեղավորման խնդիրներն ավելի բարդ են հատկապես գյուղական համայնքներում:

Յուրաքանչյուր տարի, գործակալության ղեկավար Սոնա Հարությունյանի, հաշվառվում են 3000-ից ավելի երիատասրդներ, որոնք չեն ունենում աշխատանքային փորձ, ինչն էլ բավականին լուրջ խնդիր է դառնում թե' գործատուի եւ թե' աշխատանք փնտրող երիտասարդի համար: Այս հարցը գործակալությունը պատրաստվում է լուծել միջազգային կազմակերպությունների աջակցությամբ. մշակվում են հստակ ծրագրեր` կարճաժամկետ ուսուցումների տեսքով:

«Համաշխարհային տնտեսական ճգնաժամն ազդել է նաեւ զբաղվածության ոլորտի վրա», - ասաց Սոնա Հարությունյանը` հավելելով, որ այդ վիճակը մինիմալ կորուստներով կարելի եե հաղթահարել` եթե ճիշտ օգտագործվեն ներքին ռեսուրսները:

Նրա փոխանցմամբ, իրենց ուսումնասիորւթյունները ցույց են տվել, որ միջնակարգ կամ բարձրագույն մասնագիտական կրթություն ստացած քաղաքացների մեծ մասն իրենց մասնագիտությամբ չի աշխատում կամ ընդհանրապես աշխատանք չի գտնում:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG