Մատչելիության հղումներ

Ղրղըզստանը հաստատել է, որ կասեցվել են «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումները


Երեկ Ղրղըզստանի պետական ՈՒՏՌԿ ընկերության տնօրեն Մելիս Էշիմխանովը հաստատել է, որ «պայմանագրային պարտավորությունների կատարման թերացումների հիմքով» կասեցվել են «Ազատություն» ռադիոկայանի եւ BBC-ի ղրղըզական ծառայության հեռարձակումները:

Պետական ՈՒՏՌԿ ընկերությունը Ղրղըզստանի ամբողջ տարածքով ղրղըզերեն լեզվով միակ հեռարձակող հեռուստառադիոընկերությունն է, որի հաճախություններով էին հեռարձակվում նաեւ «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումները:

Պաշտոնապես «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումները կասեցվել են ՈՒՏՌԿ-ին հասանելիք հեռարձակման վճարումներն ուշացնելու պատճառաբանությամբ, թեեւ «Ազատություն» ռադիոկայանի նախագահ Ջեֆրի Գեդմինը տեղեկացնում է, որ վճարումը կատարվել է եւ հասցեատերը հաստատել է գումարների ստացումը:

«Տասը շաբաթ անցել է: Մեր ծրագրերը շարունակում են չհեռարձակվել: Ղրղըզստանցի պաշտոնյաները հրաժարվում են մեզ հետ հանդիպել խնդիրը կարգավորելու համար», - ասել է Ջեֆրի Գեդմինը:

«Ազատություն» ռադիկայանի ղրղըզական ծառայությունը երկրում մեծ ժողովրդականություն է վայելում: «Ինտերմեդիա» կազմակերպության անցկացրած հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ Ղրղըզստանի չափահաս բնակչության 40 տոկոսը շաբաթական առնվազն մեկ անգամ լսում է «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումները կամ դիտում է հեռուստատեսային հաղորդումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG