Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել` մասնակցելու դեկտեմբերի 9-ին կայանալիք Հայաստան - Եվրամիություն համագործակցության խորհրդի նիստին:

Նիստում, արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, կքննարկվի Հայաստանի եւ Եվրոպական Միության համագործակցության հետ կապված հարցերի լայն շրջանակ, մասնավորապես` Եվրոպական Հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի ընթացքը:

Բրյուսելում նախարար Նալբանդյանը կստորագրի նաեւ համաձայնագիր Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Համայնքի միջեւ օդային հաղորդակցությունների որոշակի ասպեկտների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG