Մատչելիության հղումներ

Օբաման կհամագործակցի՞ Իրանի եւ Ռուսաստանի հետ


Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե պատրաստ է դիվանագիտական եւ տնտեսական հարաբերություններ հաստատել Իրանի հետ` եթե Իսլամական Հանրապետությունը համաձայնի դադարեցնել իր միջուկային ծրագիրը: Ամերիկյան NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Օբաման նաեւ ասել է, թե ԱՄՆ-ը պատրաստ է վերականգնել նորմալ հարաբերությունները Ռուսաստանի հետ:

«Մենք պետք է հստակ, բայց կոշտ դիվանագիտական հարաբերություններ վարենք Իրանի հետ, եւ նրանց համար հստակեցնենք [մեր դիրքորոշոշումը], որ նրանց կողմից միջուկային զենքի արտադրությունը անընդունելի է, ինչպես անընդունելի են նրանց ֆինանսական օգնությունը ահաբեկչական կազմակերպություններին եւ Իսրայելին ուղղված սպառնալիքները», - ասել է Օբաման:

«Վաշինգտոնի համար կարեւոր է վերականգնել հարաբերությունները Մոսկվայի հետ եւ համագործակցել այն բնագավառներում, որտեղ կարելի է համագործակցել», - ասել է Օբաման, պատրաստակամություն հայտնելով Ռուսաստանի հետ համագործակցել միջուկային զենքի չտարածման եւ ահաբեկչության դեմ պայքարի գործում:

ԱՄՆ-ի ընտրված նախագահը ընդգծել է, որ Վրաստանի հարցում Ռուսաստանը խախտել է միջազգային չափանիշները:

«Մենք պետք է հստակ ազդանշաններ ուղարկենք Մոսկվային, որ հարեւան երկրների հետ այդպես չեն վարվում», - ասել է Բարաք Օբաման:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG