Մատչելիության հղումներ

Ուկրաինայի նախկին վարչապետ, Ռեգիոնների կուսակցության ղեկավար Վիկտոր Յանուկովիչի անունով երեկ կոչվեց Սպիտակի հրապարակներից մեկը:

Յանուկովիչը Հայաստան է ժամանել` 1988 թվականի երկրաշարժի 20-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: 1988 թվականին նա ղեկավարել է «Դոնբաստրանսռեմոնտ» արտադրական միավորումը, որը երկրաշարժից հետո ակտիվ մասնակցություն է ունեցել փրկարարական եւ վերականգնողական աշխատանքներին:

Յանուկովիչը Գյումրիում ծաղկեպսակ դրեց Երկրաշարժի զոհերի հուշարձանին:

«Ես ոչինչ չեմ մոռացել», - ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասաց Վիկտոր Յանուկովիչը: - «Իմ աչքի առաջ մահացավ մի կռունկավար, ով բետոնե սալիկը բարձրացրեց ու տեսավ մի կնոջ, ով իր մարմնով ծածկել ու փրկել էր երկու երեխաներին: Նրա սիրտը չդիմացավ»:

Սպիտակում, որտեղ Վիկտոր Յանուկովիչը վեց ամիս աշխատել էր երկրաշարժից հետո, Յանուկովիչը ասաց. - «Ես եկել եմ խոնարհվելու այս բազմաչարչար հողին, խոնարհվելու հայ ժողովրդին»:

Վիկտոր Յանուկովիչին երեկ Երեւանում ընդունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:


Սաթենիկ Վանցյան, Գյումրի - Սպիտակ

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG