Մատչելիության հղումներ

Վրաստանի վարչապետը պաշտոնանկ է արել արտգործնախարարին ու պաշտպանության նախարարին


Վրաստանի վարչապետ Գրիգոլ Մգալոբլիշվիլին այսօր հայտարարել է 4 նախարարների` այդ թվում արտգործնախարար Էկա Թքեշելաշվիլիի եւ պաշտպանության նախարար Դավիթ Կեզերաշվիլիի պաշտոնանկության մասին:

«Այսօր երկրի առջեւ նոր մարտահրավերներ են, որոնք անհրաժեշտ է լուծել նոր մոտեցումներով: Վարչապետի պաշտոնում ինձ նշանակելիս նախագահ Սահակաշվիլին ժամանակ տվեց կառավարությունում փոփոխությունների առաջարկներս ներկայացնելու, եւ ես այսօր պատրաստ եմ դրան», - «Ասոշիեյթեդ Փրես»-ի փոխանցմամբ, Թբիլիսիում լրագրողների հետ հանդիպմանը ասել է հայտարարել է Վրաստանի վարչապետը:

Վրացական Civil Georgia գործակալության փոխանցմամբ, Գրիգոլ Մգալոբլիշվիլին արտգործնախարարի պաշտոնում առաջադրում է մշակույթի նախարար Գրիգոլ Վաշաձեին, ով մինչեւ օգոստոսյան պատերազմից հետո կառավարության փոփոխությունները զբաղեցնում էր փոխարտգործնախարարի պաշտոնը:

Պաշտպանության նախարարի պաշտոնում առաջադրվել է պաշտպանության գործող փոխնախարար Բաթու Քութելիայի թեկնածությունը:

Նշանակվում են նաեւ մշակույթի եւ կրթության նոր նախարարներ:
Մշակույթի նախարարի պաշտոնն առաջարկվել է Ռուսաստանում Վրաստանի նախկին դեսպան Զուրաբ Աբաշիձեն: Կրթության նախարարի պաշտոնում Գիա Նոդիային կփոխարինի Նիկա Գվարամիան:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG