Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը կոչ է անում կառավարությանը գալիք տարին հայտարարել «Աղետի գտու հիմնախնդիրների իսպառ վերացման տարի»


«Ուղիղ քսան տարի է անցել հայությանը պատուհասած ողբերգական օրվանից: Ահեղ երկրաշարժը` հիմնովին ավերելով Սպիտակը, իր մեծությամբ հանրապետության երկրորդ քաղաքը համարվող Գյումրին եւ մի շարք այլ բնակավայրեր, բազմահազար մարդկային կյանքեր խլեց, անթիվ-անհամար ընտանիքներ հաշվված վայրկյանների ընթացքում կորցրին ամեն ինչ եւ մնացին մերկ ու անապաստան», - ասված է 1988-ի երկրաշարժի 20-րդ տարելիցի կապակցությամբ «ժառանգություն» կուսակցության` այսօր հրապարակած ուղերձում: - «1988-ի դժնդակ դեկտեմբերյոթից անցել է երկու տասնամյակ, սակայն «Աղետի գոտի» հոգեցունց արտահայտությունը տակավին ծանր խարանի պես կախված է հայ ժողովրդի գլխին: Դա շինարար ու արարչագործ մեր ազգի ամոթն է»:

Կուսակցությունը կոչ է անում երկրի կառավարությանը 2009 թվականը հայտարարել «Աղետի գոտու հիմնախնդիրների իսպառ վերացման տարի», իսկ «բոլոր շահագրգիռ կառույցներին, քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, անհատներին, Սփյուռքի մեր բարերարներին, ուսանող երիտասարդությանը` ուժերի ներածին չափով օժանդակել այդ ազգանվեր նախաձեռնության իրականացմանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG