Մատչելիության հղումներ

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը երեկ ուղիղ եթերում պատասխանել է Ռուսաստանի քաղաքացիների հարցերին: Անդրադառնալով նախագահի պաշտոնավարման ժամկետը երկարաձգելու` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ներկայացրած եւ օրենսդիրների կողմից վավերացված օրինագծին, Պուտինն ասել է, որ այդ լուծումը միանգամայն հիմնավորված է Ռուսաստանի նման հսկայական եւ բարդ երկրի պարագայում:

Ուղիղ հեռուստաեթերից հետո Պուտինը, պատասխանելով Ռուսաստանի նախագահական ընտրություններին իր հավանական մասնակցության վերաբերյալ BBC-ի թղթակիցի տված հարցին, ասել է, թե մինչեւ 2012 թվականը բացառում է նախագահ վերընտրվելու տարբերակը:

Ռուսաստանի վարչապետը նաեւ ասել է, որ ինքը եւ Դմիտրի Մեդվեդեւը միասին շատ տարիներ են աշխատել, եւ ինքը բարձր է գնահատում այդ համագործակցության արդյունավետությունը:

«Ռուսաստանի Դաշնությունում հաջորդ ընտրությունները նախատեսված են 2012 թվականին: Ես համոզված եմ, որ յուրաքանչյուրը պարտավոր է իր տեղում կատարել իր պարտքը: Եվ չարժե աճապարել այդ հարցում, կապրենք` կտեսնենք», - ասել է Վլադիմիր Պուտինը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG