Մատչելիության հղումներ

logo-print

Դաշնակցությունը զգոնության կոչ է անում Հայաստան - Թուրքիա հարաբերությունների առումով


Հայ հեղափոխական դաշնակցությունը կոչ է անում զգոն լինել Հայաստան - Թուրքիա հարաբերությունների բնականոնեցման ջանքերում` նշելով, որ Թուրքիայի կողմից մինչեւ այժմ որեւէ դրական քայլ չի արվել:

«Կրկին հաստատելով, որ Հայաստանն ու Թուրքիան` իբրեւ հարեւան պետություններ, պետք է շարունակեն հարաբերությունների բնականոնացման ջանքերը, միաժամանակ ընդգծվեց, որ Թուրքիայի կողմից մինչեւ այժմ որեւէ դրական քայլ չի արվել», - ասված է նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը Բեյրութում տեղի ունեցած Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի հերթական լիագումար նիստի վերաբերյալ ՀՅԴ մամլո դիվանի տարածած հաղորդագրությունում: - «Ընդհակառակը` փորձ է արվում առկա շփումները օգտագործել իբրեւ ցեղասպանության ճանաչման գործընթացը կասեցնելու միջոց, իսկ երկու պետությունների հարաբերությունները պայմանավորել երրորդ երկրի` Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերություններով»:

Այս համատեքստում, ըստ հաղորդագրության, «գնահատվեց մեր երկրի բարձրագույն ղեկավարության միակամությունը առ այն, որ Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական ուղղություններից մեկը Հայոց Ցեղասպանության համընդհանուր, այդ թվում` Թուրքիայի կողմից ճանաչումն ու դատապարտումն է». - «Մյուս կողմից շեշտվեց, որ Հայաստան-Թուրքիա փոխհարաբերությունների կարգավորման այսրոպեական կարեւորությունը հայոց պետականության կողմից չպետք է գերագնահատվի սերունդների իրավունքներից»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG