Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի գործող նախագահը բարելավում է նկատում հայ-թուրքական հարաբերություններում


Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Սթուբը բարելավում է նկատում հայ-թուրքական հարաբերություններում:

«Մենք արդեն բարելավում ենք նկատում հայ-թուրքական հարաբերություններում», - Հելսինկիում «Մեդիամաքս» գործակալության թղթակցին ասել է Ալեքսանդր Սթուբը

«Երկխոսությունը միշտ էլ հաջողության գրավականն է, եւ, կարծում եմ, մենք արդեն բարելավում ենք նկատում հարաբերություններում: Կարելի է ասել, որ ճգնաժամը Կովկասում ազդեցություն ունեցավ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների վրա: Ես գիտեմ, որ Թուրքիայի արտգործնախարարության ղեկավար Ալի Բաբաջանը եվրոպամետ քաղաքական գործիչ է, ով խաղաղ լուծումներ է փնտրում եւ միշտ բաց է երկխոսության համար», - ասել է Ստուբը:

Ալեքսանդր Սթուբը նաեւ ասել է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար լավագույն ձեւաչափն է:

Հելսինկիում լրագրողների հետ հանդիպմանը Ալեքսանդր Սթուբն ասել է, որ ընթացիկ տարին հաջող էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի համար:

Նա նշել է, որ բանակցությունները շարունակվում են, եւ որոշակի առաջընթաց կա:

«Իհարկե, Հելսինկիում վերջնական որոշում չի կայացվի, սակայն ես հույս ունեմ, որ առաջընթաց կգրանցվի», - նկատել է Ալեքսանդր Սթուբը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG