Մատչելիության հղումներ

logo-print

Նինո Բուրջանաձեն կոչ է արել Վրաստանում «ազատ եւ ժողովրդավարական» ընտրություններ անցկացնել


Վրաստանի ընդդիմության առաջնորդ Նինո Բուրջանաձեն երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին «ազատ եւ ժողովրդավարական» ընտրություններ անցկացնելու կոչ է արել:

Երեկ տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Բուրջանաձեն հայտարարել է, որ Սահակաշվիլիի կառավարությունը ի վիճակի չէ կառավարել երկիրը պառակտող անջատողականներին, տապալել է Ռուսաստանի հետ հարաբերությունները եւ անհաջողության է մատնվել ՆԱՏՕ-ի հետ ինտե•գրման բանակցություններում:

Այս շաբաթ Բրյուսելում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի վեհաժողովը մերժել է Վրաստանին Անդամության գործողությունների ծրագիր տրամադրել, թեեւ վեհաժողովը վերահաստատել է ապագայում Վրաստանին ՆԱՏՕ-ի անդամության կարգավիճակ շնորհելու խոստումը:

Վրաստանում մեծ ժողովրդավարություն վայելող Նինո Բուրջանաձեն չի հստակեցրել, թե երբ է ակնկալում նոր ընտրությունների անցկացումը:

Հաջորդ ընտրությունները Վրաստանում նախատեսվում են 2013 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG