Մատչելիության հղումներ

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը առաջին անգամ հանրությանը խոստովանել է, որ նավթի գների կտրուկ նվազումը Իրանի տնտեսության համար լուրջ վտանգ է ներկայացնում:

Պաշտոնական IRNA գործակալության փոխանցմամբ` Ահմադինեջադը հայտարարել է, որ Իրանը ստիպված կլինի «նվազեցնել ծախսերը եւ բարձրացնել հարկերը»:

Հունիսին Իրանում նախատեսվում են նախագահական ընտրություններ, եւ Իրանի նախագահի հայտարարությունները տնտեսական իրավիճակի վատթարացման վերաբերյալ կարող են բացասաբար անդրադառնալ Ահմադինեջադի վերընտրության հնարավորության վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG