Մատչելիության հղումներ

Մոսկովյան սկինհեդների խումբը մեղավոր է ճանաչվել ազգային հողի վրա կատարած սպանությունների մեջ


Մոսկվայի դատարանը մի խումբ սկինհեդների մեղավոր է ճանաչել ազգային հողի վրա կատարած սպանությունների եւ մահափորձերի մեջ:

20 սպանությունների եւ 12 մահափորձի համար մեղավոր են ճանաչվել խմբի 7 անդամները, 2-ը` արդարացվել են հանցագործության փաստը ապացուցված չլինելու հիմնավորմամբ:

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ` դատարանը պարզել է, որ 17-ամյա Արթուր Ռինոյի եւ Պավել Սկաչեւսկու գլխավորած խմբի անդամները, 2006-2007 թվականներին Մոսկվայում 20 մարդ են սպանել, դաժանաբար ծեծել են եւս 12-ին:

Սկինհեդները, հարձակվելով սլավոնական արտաքին չունեցող անձանց վրա, նկարահանել են իրենց զոհերին ծեծի ենթարկելու եւ սպանության կադրերը` այնուհետեւ դրանք տեղադրելով ինտերնետում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG