Մատչելիության հղումներ

Ուկրաինան փորձում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ


Այսօր Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն աշխատանքային խումբ է ստեղծել, որի նպատակն է բարելավել կապերը Ռուսաստանի հետ:

Ռուսաստանի հետ մի շարք հարցերում հակասություններ ունեցող Ուկրաինայի կողմից հարաբերությունները բարելավելուն ուղղված այս քայլը համընել է երկու երկրների միջեւ ռուսական գազի համար Ուկրաինայի կողմից վճարվելիք 2 միլիարդ դոլար պարտքի վերադարձման շուրջ ընթացող բանակցությունների հետ:

Այսօր Ուկրաինայից հատուկ պատվիրակություն է մեկնել Մոսկվա` կուտակված պարտքի վերաբերյալ քննարկումները շարունակելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG