Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն որոշել է վերսկսել հարաբերությունները Ռուսաստանի հետ


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը այսօր հայտարարել է, որ Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարները որոշում են կայացրել «աստիճանաբար վերականգնել» երկխոսությունը Ռուսաստանի հետ, որը սառեցվել էր օգոստոսին տեղի ունեցած վրաց-ռուսական պատերազմի արդյունքում:

Սխեֆերի խոսքերով` ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի աշխատանքները կվերսկսվեն միայն ոչ-պաշտոնական մակարդակում:

«Հարաբերությունների այսպիսի աստիճանական վերսկսումը չի նշանակում, որ այժմ մենք հանկարծ համաձայնվել ենք օգոստոսին Ռուսաստանի կողմից Կովկասում ոչ համարժեք ուժի կիրառման, կամ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անօրինական ճանաչման հետ», - «Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ` ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Յաապ դե Հոոպ Սխեֆերը նաեւ տեղեկացրել է, որ ՆԱՏՕ-ի արտգործնախարարները վերահաստատել են ապագայում Վրաստանին եւ Ուկրաինային ՆԱՏՕ-ի անդամության կարգավիճակ շնորհելու խոստումը եւ պատրաստվում են երկու նախկին խորհրդային երկրներին աջակցել այս գործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG