Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի գործող նախագահը լավատես է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում


Ինչպես այսօր ասել է Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպութան (ԵԱՀԿ) գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Ալեքսանդր Ստուբը, Հայաստանն ու Ադրբեջանը առաջընթաց են արձանագրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ, եւ ԵԱՀԿ-ն հուսով է, որ հարցի շուրջ տարածաշրջանային հռչակագիր կստորագրվի կազմակերպության` այս շաբաթ կայանալիք հավաքում:

«Կարծում եմ, մենք հեռանում ենք սառեցված հակամարտությունից դեպի հարատեւ լուծում, թեեւ, անշուշտ, դրան դեռ չենք հասել, եւ խիստ կարեւոր է, որ Մինսկի խումբը աշխատի այդ ուղղությամբ», - «Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, ասել է Ստուբը:

Ֆինլանդիայի արտգործնախարարը ասել է նաեւ, որ դեկտեմբերի 4-5-ին Հելսինկիում կայանալիք ԵԱՀԿ-ի անդամ 50 երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի քննարկումներում գերակայելու են կովկասյան հիմնախնդիրները` ներառյալ Լեռնային Ղարաբաղի հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG