Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Հելսինկի


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 3-ին եռօրյա այցով կմեկնի Հելսինկի` մասնակցելու Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին:

Ինչպես հայտնում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը, Հելսինկիում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոյի հետ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհանդիպի նաեւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Մեթյու Բրայզայի (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Նախատեսված է նաեւ Նալբանդյանի հանդիպումը Թուրքիայի արտգործնախարար Բաբաջանի հետ:

Որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) նախագահող երկրի` Հայաստանի արտգործնախարար, Էդվարդ Նալբանդյանը Հելսինկիում կկազմակերպի կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG