Մատչելիության հղումներ

Եվրամիությունը եւ Ռուսաստանը վերսկսում են բանակցությունները գործընկերության համաձայնագրի շուրջ


Այսօր Բրյուսելում կվերսկվեն Եվրամիության եւ Ռուսաստանի միջեւ գործընկերության նոր համաձայնագրի կնքման վերաբերյալ բանակցությունները: Բրուսելի եւ Մոսկվայի միջեւ ռազմավարական գործընկերության շուրջ քննարկումները սկսվել էին դեռեւս հուլիսին, սակայն օգոստոսին տեղի ունեցած ռուս-վրացական հակամարտության արդյունքում բանակցությունները կանգ էին առել:

Քննարկումների նպատակն է Եվրամիության եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական եւ քաղաքական հարաբերությունները կարգավորող, ինչպես նաեւ դեպի Եվրոպա ռուսական նավթի ու գազի անխափան մատակարարումներն ապահովող շրջանակային համաձայնագրի կնքումը:

Նոյեմբերի 10-ին Եվրամիության գործադիր մարմինը՝ Եվրահանձնաժողովը, որոշում կայացրեց վերսկսել սեպտեմբերի 1-ից սառեցված բանակցային գործընթացը, ընդ որում` միության 27 անդամ երկրներից միայն Լիտվան էր ընդդիմացել բանակցությունների վերսկսմանը:

Երեկ գերմանական Tagesspiegel օրաթերթում հրապարակված հարցազրույցում Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Եվրամիությանը կոչ է արել գործընկերության համաձայնագրում հատուկ կետ մտցնել, որով Ռուսաստանին պահանջ կներկայացվի` հարգել միջազգային օրենքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG